Օրերս ՕԵԿ գրասենյակում տված ասուլիսի ժամանակ կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ իր կուսակցությունը իշխող կոալիցիայից դուրս գալու որոշում է կայացրել: ՕԵԿ-ը նոր է հասկացել, որ ՀՀԿ-ի հետ չի կարող այլևս մնալ կոալիցիայում, քանի որ իրենց ազդեցությունը զրոյական է:
Այս հայտարարությունից հետո արդեն մի քանի օր է, ինչ ՕԵԿ-ն ընդհատակ է անցել, և ոչ մի կերպ չի հաջողվում նրանց հետագա քայլերի վերաբերյալ որևէ մեկնաբանություն ստանալ: ՕԵԿ պատգամավորները անգամ ԱԺ-ում վերջին օրերին շատ հազվադեպ են լինում: Այսօր ԱԺ-ում չհանդիպեցինք այս կուսակցության և ոչ մի պատգամավորի, իսկ օգնականները չգիտեին, թե երբ նրանք կվերադառնան: ՕԵԿ ներկայացուցիչները վերջին օրերին նաև համառորեն չեն պատասխանում հեռախոսազանգերին: Մեր տեղեկություններով նրանց հրահանգվել է չխոսել մինչև կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի ասուլիսը: