տուն Լուրեր ՕԵԿ հանրահավաքն իշխանությունների սրտով է

ՕԵԿ հանրահավաքն իշխանությունների սրտով է

138
0

OEK-xmbakcutyun

ՕԵԿ քաղաքական ուղին բոլորին է հայտնի և կարիք չկա մանրամասն ներկայացնելու այդ տխուր իրականությունը: Կարճ ժամանակ առաջ ՕԵԿ-ը հայտարարեց իր ընդդիմություն դառնալու մասին և հուլիսի 18-ին հանրահավաք հրավիրեց:

Այն, որ իշխանություններին ձեռնտու է ՕԵԿ -ի պես անողնաշար ընդդիմությունը, դա ակնհայտ է, սակայն տեխնոլոգիաները, որոնցով իր քարոզչությունն իրականացնում է, նույնքան ողջունելի են ընդդիմության համար: Դրա վառ ապացույցը Երևանի մետրոյի կայաններում ՕԵԿ երիտասարդ աշխատակիցների կողմից քարոզչական թռուցիկների տարածումն է, որին ի պատասխան ոստիկանները ոչ քաշքշում են, ոչ բաժին տանում, ոչ էլ թռուցիկ խլում, ինչպես անում են սովորաբար: