«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը Araratnews.am-ի հետ զրույցում նշեց, որ շատ նորմալ է գնահատում Ազգային Ժողովի պատգամավորներին Կառավարություն տեղափոխելը:
Նշենք, որ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրով Դավիթ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: Իսկ Արմեն Երիցյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար:
Այն հարցին, թե «Օրինաց Երկիր» կուսակցությանը կարե՞լի է դիտարկել հիմաˋ որպես ընդդիմադիր ուժ կոլիցիայից դուրս գալուց հետո, Մինասյանը պատասխանեց.
«Ինչ վերաբերում է Արթուր Բադասարյանին, նոր իրավիճակ է ստեղծվել: 2012-ից վերջին խորհրդարանական ընտրություններից հետո փաստացի ՕԵԿ-ը մտավ կոալիցիա եւ հայտնվեց դեկորատիվ ուղղության վրա: Այս առումով հենց որ փոխվեց քաղաքական իրավիճակը եւ պարզ դարձավ, որ միգուցե այլեւս կոալիցիա չի լինելու, ՕԵԿ-ի ներկայությունը պարզապես նպատակահարմար չեղավ: Ինչ բախտ կունենա դա արդեն այլ խնդիր է, որովհետեւ մենք տեսանք որ նախկին ՕԵԿ-ականը նախարար է նշանակվել: Ժամանակին Արմեն Երիցյանը դարձավ ՕԵԿ-ական, ղեկավարեց ԱԻՆ-ը: Նույն ձևով դուրս գալով ՕԵԿ-ից մնաց այդ ուժային նախարարության ղեկավարը: