տուն Լուրեր ՕԵԿ-ի հերթական խաղը

ՕԵԿ-ի հերթական խաղը

204
0

OEK-xmbakcutyun

2008-ի Մարտի մեկի մեղավորներին թվարկելուց, հաճախ թվում է, թե ցուցակն անվերջ է` Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հայկ Հարությունյան, Միքայել Հարությունյան այլն: Սակայն Մարտի մեկի հանցագործությունը  ունի նաև քաղաքական մեղավորներ, որոնց դերը պակաս չէ, քան օրինակ Ներքին զորքերի հրամանատար, վերջերս  ԲՀԿ-ական պատգամավոր դարձած Գրիգոր Գրիգորյանը կամ այլ պատասխանատու:

Այսօր այդ քաղաքական մեղավորներից մեկը` ՕԵԿ-ը կրկին իրեն ներկայացնում է որպես ընդդիմություն: ԱԽՔ պաշտոնը զբաղեցնող Արթուր Բաղդասարյանը, չստանալով վարչապետի պաշտոնը, նեղացավ, ու որոշեց մի քանի հոգանոց կուսակցությունով դուրս գալ իշխանության կցորդի դերից ու հայտնվել ընդդիմադիր դաշտում:

Բաղդասարյանը գնեց մի քանի լրատվական կայքեր, մի հեռուստաընկերություն։ Ու ահա, օրեր առաջ, իր պատգամավորներից մի քանիսին ուղարկել էր քաղաքացիների կազմակերպած Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցին, իսկ իր լրատվամիջոցներին հրահանգել էր ցույցը ներկայացնել որպես ՕԵԿ-ի կողմից կազմակերպված միջոցառում:

Այսօր արդեն ՕԵԿ-ականները հայտարարում են հուլիսի 18-ին Ազատության հրապարակում համազգային ցույց կազմակերպելու մասին:

Մնում է հավատալ, որ ժողովուրդը չի մոռանա, որ այս տարիներին ՕԵԿ-ը կցորդ է եղել այն իշխանության, որը մեղմ ասած թալանով ու կողոպուտով է զբաղվել:

Արմեն Մկրտչյան