Երեկ ԱԺ չորս ոչ իշխանական կուսակցությունների նիստից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Լրագրողները փորձեցին հետաքրքվել, թե կընդունե՞ն ՕԵԿ-ին իրենց շարքրեը, եթե նման ցանկություն լինի: Այս հարցին Արմեն Ռուստամյանը բավական զգուշավոր և քմծիծաղով պատասխանեց.«Դեռ պետք է սպասենք տեսնենք աղջիկ է ծնվում, թե տղա՝ նոր անունը կորոշենք»:
ՀՅԴ ներկայացուցչի սպասումներին հակառակ, երեկ ՕԵԿ գրասենյակում տված ասուլիսի ժամանակ կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ իր կուսակցությունը իշխող կոալիցիայից դուրս գալու որոշում է կայացրել:
AraratNews.am-ի տեղեկություններով ոչ իշխանական կուսակցությունները չեն պատրաստվում ՕԵԿ-ին ընդունել իրենց շարքերը, քանի որ հասկանում են, որ այդ կերպ վերջնականապես հասարկության աչքին կկորցնեն իրենց վստահությունը: Խնդիրը սուր է հատկապես ՀԱԿ-ի համար: ՀԱԿ-ում դեռ հիշում են, թե ինչպես է վարվել ՕԵԿ-ն իրենց հետ: