Ագրարային համալսարանի պրոռեկտոր Պարույր էֆենդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՕԵԿ-ի հետ օգոստոսի 13-ին ունեցած կոնֆլիկտին:
«Դիմել էին ոստիկանապետին ու գլխավոր դատախազին` քանդել ցակապատը: Դա որակված է որպես խուլիգանություն: Դա կենցաղային կռիվ չէ: Տգեղ է, երբ անգամ պատգամավորը օրենքին չի հետևում: Ի՞նչ ասենք ուսանողներին, որ իրե՞նք էլ գնան զոռբայությամբ տուն սարքեն իրենց համար»,- ասաց նա:
Նույն համալսարանի պրոռեկտորներից Դանիել Պետրոսյանը խնդրանքով դիմեց պետական մարմիններին.
«Մեր խնդրանքն է՝ որակել Աժ պատգամավորների արածը: Մարդիկ, ովքեր որակում են տալիս կատարվածին, այնուհետև չեն ներկայանում ցուցմունք տալու: Այդ տարածքը վիճարկելի չէ, դա պետության շահ է ներկայացնում: Մենք գործ ունենք բազմահազարավոր ուսանողության հետ: 12000 ուսանող, 2000 աշխատակից: Ես ինչպե՞ս, որպես դասախոս, բացատրեմ իմ ուսանողին այդ կուսակցության պահվածքը, որը չի ենթարկվում ոչ մի օրենքի: Եվ հիմա մենք պետք է դիմենք Օրինաց երկիր կուսակցության նախագահին ու պատգամավորներին, կոչ անելով հետ մնալ և´ ագրարային, և´ մյուս համալսարաններից: Տաղավար տոն ասելիս` ես ՕԵԿ կուսակցությանն եմ հիշում, որովհետև նրանք օգտագործեցին բոլոր տաղավար տոները, գիշերները, շաբաթ-կիրակիները»,- նշեց նա:
Անդրադառնալով Հեղինե Բիշարյանի որդու կողմից հնչեցրած հայհոյանքներին` Պարույր Էֆենդյանն ասաց.
«Եթե տղամարդը հայհոյում է իր մոր ներկայությամբ, դա թող մնա իրեն դաստիարակողների խղճին»: