տուն Լուրեր ՕԵԿ-ը առաջարկում է դիմել դատարան՝ կապված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ

ՕԵԿ-ը առաջարկում է դիմել դատարան՝ կապված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ

86
0

4634781394172357

Երկու էր անընդմեջ Ազգային Ժողովում կազմակերպվեցին խորհրդարանական լսումներ էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացման շուրջ, եւ քննարկման ընթացքում ավելի ակնհայտ դարձավ, որ լրջագույնս պետք է ուսումնասիրվի այդ հարցը: Այսօր այս մասին Ազգային Ժողվում լրագրողների հետ հրավիրված մամլո ասուլիսին ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

«Երբ մենք խոսում ենք հայ արտադրողների մասին, բաշխիչ ցանցերի մասին,  հոսանքը միջինը 16 դրամով է գնվում 1 կՎտտ/ժամը: Իսկ 38 դրամը կրկնակիից  ավել է: Հիմա ինչու պետք է ֆինանսական ճեղքվածքի համար վճարի քաղաքացին, առանց այն էլ 38 դրամ է վաճառվում: «Օրինաց երկիր»-ը որոշեց դիմել Ազգային Ժողովի գազի հանձնաժողովին և առաջարկել, որպեսզի դիմի դատարան՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված, որպեսզի մենք դատարանին կարողանանք ներկայացնլ այն փաստաթղթերը, որոնք մենք ներկայացրեցինք այստեղ: Այս փաստերը ներկայացնելուց հետո հնարավորություն կտանք համապատասխան հանձնաժողովին վերանայելու էլեկտրաէներգիայի սակագինը»,-ասաց Հովհաննես Մարգարյանը: