Ինչպես հայտնել ենք, այսօր հունվարի 13-ին տեղի է ունեցել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի մամուլի ասուլիսը:
Պաշտոնյան կարևոր մանրամասներ է հայտնել ոլորտում սպասվելիք փոփոխությունների մասին: Նրա խոսքով, քաղաքացին վճարում է միայն ավիատոմսի համար, իսկ սահմանվածից մեծ ճամպրուկի դեպքում պետք է վճարել ավելին:
«Նոր ուղղությունների համար որոշել ենք օդի տուրքը հանել, և դա իրականում շատ մեծ ազդեցություն է ունեցել: Եթե մինչ օրս դեպի Եվրոպա ունեցել ենք 6-7 չվերթ, այս փոփոխությունից հետո ունենալու ենք 16-17 չվերթ»,- հայտարարել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահը:
Նրա կանխատեսմամբ, այս տարի շատ լուրջ հոսքեր են սպասվում, ինչը, ըստ Ռևազյանի, պայմանավորված է մեր երկրի միջազգային վարկանիշով: