տուն Լուրեր Օդի տուրքը կհանվի բոլոր ավիաընկերությունների համար. Նիկոլ Փաշինյան

Օդի տուրքը կհանվի բոլոր ավիաընկերությունների համար. Նիկոլ Փաշինյան

344
0

Ինչպես երեկ հայտնել էինք, «Ryanair-ը պաշտոնապես հայտարարել է, որ 2020 թվականից կմտնի հայկական ավիափոխադրումների շուկա և կանոնավոր թռիչքներ կիրականացնի Հռոմից Երևան, Միլանից Երևան, իսկ ամռանից՝ նաև Բեռլինից Երևան:

«Ընդհանուր առմամբ 4 ուղղությամբ թռիչքներ ենք ունենալու: Հենց նոր նայում էի Հռոմ-Երևան տոմսերի գները՝ 2020-ի հունվարի 28-ի համար, 35.88 եվրո է մի ուղղությամբ ու հետադարձը նույն գինն է»,- կառավարության այսօրվա նիստում արձագանքեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Ինչքան հասկացա՝ այդ ինքնաթիռներում սնունդ չի տրվում ու շատ ուղեբեռ հնարավոր չի՞ վերցնել»,- հարցրեց կառավարության ղեկավարը: Ավինյանն ասաց՝ հնարավոր է, եթե այդ և այլ ծառայությունների համար հավելյալ վճարումներ կատարվեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նիստի ավարտին հայտարարեց կառավարության սկզբունքային որոշման մասին.

«Այն ուղղություններով, որը վերջին 12 ամսվա ընթացքում չի սպասարկվել ու չվերթ կբացվի, այդ ուղղություններով օդի տուրքը կհանվի»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here