Երևան քաղաքի 7 դիտակայաններում 2014-ի ապրիլին շուրջօրյա ակտիվ նմուշառման եղանակով մթնոլորտային օդի փորձանմուշներում որոշվել են փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի և գետնամերձ օզոնի պարունակությունները: Ակտիվ նմուշառման միջոցով ընդհանուր առմամբ վերցվել է օդի 839 փորձանմուշ: Որոշված նյութերից ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի և գետնամերձ օզոնի միջին ամսական կոնցենտրացիաները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում:
Քաղաքի մթնոլորտային օդի փորձանմուշներում ավտոմատ կայանների միջոցով որոշվել են ածխածնի մոնօքսիդի, ազոտի օքսիդների (ազոտի մոնօքսիդ, ազոտի երկօքսիդ և ընդհանուր օքսիդներ) և ծծմբի երկօքսիդի պարունակությունները: Ավտոմատ սարքի միջոցով ածխածնի մոնօքսիդի պարունակության որոշման համար կատարվել է օդի 14 981, ազոտի օքսիդների համար` 2 520, ծծմբի երկօքսիդի համար` 20 479 դիտարկում: Ըստ ավտոմատ սարքերի տվյալների, մթնոլորտային օդի փորձանմուշներում որոշված նյութերի միջին ամսական կոնցենտրացիաները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում:
Քաղաքի պասիվ նմուշառման 48 դիտակետերի միջոցով վերցված մթնոլորտային օդի 379 փորձանմուշներում ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի պարունակությունները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում։