տուն Քաղաքական Միջազգային Օդեսայում միմյանց հետ կռվել են Մայդանի և հակամայդանի ակտիվիստները

Օդեսայում միմյանց հետ կռվել են Մայդանի և հակամայդանի ակտիվիստները

172
0

CuddlingPuppies07

Այսօր Ուկրաինայի Օդեսա քաղաքում միմյանց հետ կռվել են Մայդանի կողմնակիցներն ու ռուսամետ ակտիվիստները։ Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»։

Բախումը տեղի է ունեցել այն հյուրանոցի մոտ, որտեղ գտնվում է Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Ռեոգիոնների կուսակցության» ներկայացուցիչ Օլեգ Ցարևը։

Շուրջ 100 մայդանցիներ շրջափակել են հյուրանոցը՝ թույլ չտալով Ցարևին լքել շենքը։ Դրանից հետո նրանց մոտեցել է ռուսամետ ակտիվիստների մի խումբ։ Այն պահին, երբ, այսպես կոչված, հակամայդանցիներից մեկը այրել է Ուկրաինայի դրոշը, սկսվել է ծեծկռտուքը։

Ոստիկանությանը, ի վերջո, հաջողվել է բաժանել նրանց։ Ուկրաինայի ՆԳՆ-ն առայժմ չի մեկնաբանել այս միջադեպը։