Թանձր մառախուղի պատճառով երկու օդանավ չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Այս մասին գրում է «Интерфакс» գործակալությունը՝ հղում անելով ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին:
Ըստ տեղեկության՝ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռներից մեկը վայրէջք է կատարել Աստրախանի պահուստային օդանավակայանում, մյուսը՝ Սոչիում: