տուն Աշխարհ Օդանավ է կործանվել. կան զոհեր

Օդանավ է կործանվել. կան զոհեր

247
0

ԱՄՆ Ջորջիա նահանգում վթարի է ենթարկվել փոքր օդանավ, որում գտնվող բոլոր 5 ուղևորները զոհվել են: Զոհերից չորսը Ֆլորիդայից մեկ ընտանիքի անդամներ են եղել, որոնք Ինդիանա են թռել հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար: Այս մասին տեղեկացնում է ABC News պարբերականը:

Մահացածներից երկուսը երեխաներ են:

Ականատեսներից մեկի հավաստմամբ՝ օդանավը պտույտներ է գործել, այնուհետև՝ այրվել, որից հետո օդանավից որոշ մասեր են պոկվել, և օդային փոխադրամիջոցն ընկել է դաշտում ու պայթել:

Դեպքի առնչությամբ քննություն է սկսվել՝ պարզելու ավիավթարի հանգամանքներ