Ուրբաթ առավոտյան Բանգկոկի «Դոն Միանգ» «հին» օդանավակայանի գետնավար ուղիում թաիլանդական Nok Air ավիաընկերության օդանավը մխրճվել է իրեն քաշող քարշակի մեջ, քարշակի վարորդը մահացել է: «Հաի Ռաթ» պարբերականի տեղեկությունը փոխանցում է artsakhpress.am-ը:
Մեքենայի խցիկում եղած քարշակի վարորդի օգնականը մարմնական վնասվածքներ է ստացել, նշված է հաղորդագրության մեջ:
«Դոն Միանգ» օդանավակայանը, որն անցյալում Բանգկոկի գլխավոր օդանավակայանն էր, ներկայումս ընդունում է հիմնականում լոուքոսթերների եւ չարթերների կանոնավոր չվերթները:
Պարբերականի լրագրողներին տեղի ունեցածի մասին հայտնել է ինքը՝ օդանավի սեփականատեր ավիաընկերությունը:
Nok Air-ը թաիլանդական լոուքոսթեր է, որի օդանավերը ներքին չվերթներ են կատարում Թաիլանդում եւ միջազգային չվերթներ դեպի մի քանի հարեւան երկրներ: