տուն Տնտեսական Օդանավականում հերթերի բացակայությունն ու մի քանի օրում անձնագիր ստանալը ԵՄ շնորհիվ է

Օդանավականում հերթերի բացակայությունն ու մի քանի օրում անձնագիր ստանալը ԵՄ շնորհիվ է

198
0

Այն, որ այսօր մեր օդանավականում անձնագրերի ստուգման ժամանակ հերթեր չկան, բացառապես ԵՄ հետ համագործակցության շնորհիվ է: Այս մասին այսօր հայտարարեց «Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» հիմնադրամի կազմակերպած «Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մարտահրավերները. Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան» թեմայով քննարկման ժամանակ:

 

«Ես նոր վերադարձա Քիշնևից, բայց անցնում էի Դոմոդեդովա օդանավակայանով: Այդ բառերը չեմ ուզում օգտագործել, բայց պարտավոր եմ ասել. կատաստրոֆա էր, նստելու տեղ անգամ չկար: Լավ է, որ մենք ունեինք 2 ժամ: Զուգարանների մասին էլ չեմ ասում: Ահավոր հերթեր անձնագրերի ստուգման կետերում: Եվ մենք հիմա փորձում ենք գնալ այդ ուղղությամբ»,- ասաց Ս. Գրիգորյանը:

 

Նրա խոսքով՝ այն, որ այսօր մենք բոլորս կարող ենք անձնագիր ստանալ մի քանի օրում, ոչ թե մի քանի ամսում՝ հերթեր կանգնելով, ևս բացառապես ԵՄ հետ աշխատանքի արդյունքն է: «Ես հատուկ սա նշում եմ, որ մարդիկ հասկանան՝ այդ փոքր, միջին բարելավումները ում հետ էին կապված: Մենք անցկացրել էինք մոնիտորնիգ, դա շատ հստակ երևում է»,- ասաց Ս. Գրիգորյանը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here