Մամուլում լուրեր են տարածվում, որ Չինաստանից եկած 10-ից ավելի քաղաքացիներ հոսպիտալացվել են՝ բարձր ջերմությամբ։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Մամուլում լուրեր են տարածվում, որ Չինաստանից եկած 10-ից ավելի քաղաքացիներ հոսպիտալացվել են՝ բարձր ջերմությամբ։
Տեղեկացնեմ, որ հետազոտություններն ավարտվել են քիչ առաջ և օդանավակայանից հոսպիտալացված 12 քաղաքացու մոտ նոր կորոնավիրուսի արդյունքները եղել են բացասական, այդ թվում` «ջերմող քաղաքացիների»։
Ընդհանուր առմամբ կատարվել է 20 հետազոտություն, բոլորը բացասական արդյունքներով։
Մանրամասներն՝ առավոտյան»։