Google-ի քարտեզների մանրակրկիտ ուսումնասիրման արդյունքում որոշ օգատերեր Լուսնի վրա հայտնաբերել են այլմոլորակայինի պատկերներ հիշեցնող շողքեր։
Ավելի քան կես միլիոն մարդ դիտել է օգտատերերի կողմից պատրաստված տեսանյութը, որը ներբեռնվել է Youtube կայքում։ Այս մասին հաղորդում է The Mirror-ը։ Քննարկումներում օգտատերերը տարբեր վարկածներ են առաջ քաշել՝ փորձելով բացատրել այդ պատկերը։ Օգտատերերից մեկը նշել է, որ այդ շողքի երկարությունը մի քանի հարյուր մետր է, ինչը կարող է նշանակել, որ դա անսովոր մի քարի շողք է։