Mozilla ընկերությունը, որին պատկանում է Firefox բրաուզերը, կարող է լուրջ խնդիրներ ունենալ իր նորանշանակ գործադիր տնօրեն Բրենդան Այքի պատճառով, ով այդ պաշտոնում նշանակվել է անցած շաբաթ: Բանն այն է, որ 2008 թվականին Այքը հանգանակության ժամանակ 1000 դոլար է նվիրաբերել նույնասեռական ամուսնությունների դեմ պայքարող շարժմանը, որը ցանկանում էր հասնել նույնասեռականների ամուսնությունները թույլատրող օրենքի արգելմանը:
Այքի դեմ են հանդես ինչպես Mozilla-ում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այնպես էլ Mozilla-ի հետ համագործակցող մի շարք ընկերություններ: Ավելին, OkCupid ծանոթությունների կայքն ընդհանրապես առաջարկել է հրաժարվել Mozilla-ի Firefox բրաուզերից:
Այդուհանդերձ, Այքը հայտարարել է, որ ինչպես նախորդ տարիներին, երբ ինքը տարբեր պաշտոններ է զբաղեցրել այս ընկերությունում, այնպես էլ հիմա պահպանելու է հավասարության սկզբունքը թե՛ անձնակազմի հետ աշխատանքում, և թե՛ աշխատակիցների արտոնությունների հարցում: