տուն Լուրեր Օգտագործված միջուկային վառելիքի ՌԴ տարվելու հարցը քաղաքական է

Օգտագործված միջուկային վառելիքի ՌԴ տարվելու հարցը քաղաքական է

187
0

Հայկական ԱԷԿ օգտագործած միջուկային վառելիքը Ռուսաստան տանելու հարցը քաղաքական հարթությունում է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ղեկավար Աշոտ Մարտիրոսյանը։

Նա ընդգծել է, որ օգտագործված միջուկային վառելիքի դուրսկրումը հնարավոր է կազմակերպել միայն երկաթուղով։

«Ադրբեջանի տարածքով դա անհնար է անել։ Վրաստանով դուրս տանելու որոշումը կարող է խնդիրներ ստեղծել՝ հաշվի առնելով աբխազական հարցը։ Քանի դեռ խնդիրը քաղաքական մակարդակով չի լուծվել, հարցի տեխնիկական կողմի մասին խոսելն անիմաստ է»,- նշել է Մարտիրոսյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here