Այսօր՝ մարտի 23-ին, Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը: Օրակարգում է Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր եզրափակիչ ելույթում նշեց, որ թիրախային օգնության ծրագրեր են մշակում, ու պետությունը չի կարող բոլոր վնաս կրող սուբյեկտների վնասները հատուցել:
«Պետք է լինի թիրախային օգնություն, պետք է աշխատել կոնկրետ հասցեական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ»,- ընդգծեց նախարարը: