«Սիրիայի ռազմական հակամարտության խաղաղ կարգավորումը բխում է բոլոր կողմերի շահերից»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Նյու Յորքում հրավիրված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին,- հաղորդում է ITAR-TASS-ը: «Միայն Սիրիայից փախստականներին օգնության համար ԱՄՆ-ը կհատկացնի հավելյալ 340 մլն դոլար»,- ասել է Օբաման:
Ըստ ԱՄՆ նախագահի՝ Սիրիայում հակամարտությունը վերածվել է լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի, սակայն Բաշար Ասադի կողմնակիցները սատար են կանգնում իրենց առաջնորդին՝ պատճառաբանելով, թե ոտնձգություն է կատարվել Սիրիայի ինքնիշխանության դեմ:
Օբաման նաև հավելել է, թե քիմիական զենքի արտադրության կամ կիրառման յուրաքանչյուր փորձ վտանգ է ներկայացնում նաև Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար: Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ը այլևս չի հանդուրժի նման փորձի կրկնումը: |