տուն Քաղաքական Միջազգային Օբամա — Պուտին հանդիպումը չի կայանա

Օբամա — Պուտին հանդիպումը չի կայանա

187
0

US-POLITICS-OBAMA

ԱՄն նախագահ Բարաք Օբաման որոշում է կայացրել չմեկնել Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին, որը կայանալու է հոկտեմբերի 7-ին Ինդոնեզիայի Բալի քաղաքում։ Օբաման չի մեկնի նաև ասիական մի քանի այլ երկրներ, այդ այցերի մասին արդեն հայտարարվել էր։ Այս մասին այսօր տեղեկացրել է Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ Ջեյ Քարնին։

«Նախագահը նման որոշում է ընդունել՝ հաշվի առնելով ճանապարհորդության ժամանակ հիմնարկությունների (պետական — խմբ.) փակ լինելու հանգամանքը։ Նա մտադիր է պնդել իր դիրքորոշումը, որ հանրապետականները պետք է անհապաղ թույլատրեն քվեարկությունը հիմնարկների աշխատանքը վերականգնելու համար», — ասել է Քարնին։ ԱՄՆ-ում Կոնգրեսի հանրապետական մեծամասնության հետ ունեցած հակասությունների պատճառով երկրի ֆինանսական տարին սկսվել է առանց բյուջեի մասին ընդունված որոշման, ինչի հետևանքով շատ պետական հիմնարկների աշխատողների պարապուրդի են մատնված։

Հիշեցնենք, որ նախապես հայտարարվել էր, որ Բալի քաղաքում հոկտեմբերի 7-ին պետք է կայանար կարևոր հանդիպում Բարաք Օբամայի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև՝ քննարկվելու էր Սիրիայի հարցը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here