ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունիսի 4-ին Վարշավայում կհանդիպի Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Բեն Ռոդսին։
Վերջինս նշել է, որ հանդիպումը կկայանա Օբամայի եվրոպական շրջագայության ծրագրի շրջանակներում, որի ժամանակ նախագահը «կհուսադրի Ուկրաինայի ճգնաժամի պատճառով անհանգստացած դաշնակիցներին»։