տուն Քաղաքական Միջազգային Օբաման 300 մլրդ դոլար է խնդրել Կոնգրեսից ճանապարհները վերանորոգելու համար

Օբաման 300 մլրդ դոլար է խնդրել Կոնգրեսից ճանապարհները վերանորոգելու համար

85
0

arewsgerwqg

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խնդրել է Կոնգրեսին 300 միլիարդ դոլար հատկացնել ավտոճանապարհների և երկաթուղիների վերանորոգման համար։ Այս մասին գրում է Associated Press-ը։

ԱՄՆ-ի մայրուղային ճանապարհների զարգացման ֆոնդը ֆինանսավորում է դաշնային ճանապարհային ծրագրերը, սակայն վերլուծաբանները գտնում են, որ համապատասխան գումարը փոխանցվելու է միայն օգոստոսին։

Ֆոնդին հարկավոր է 100 միլիարդ դոլար առաջիկա 6 տարում ծախսեր կատարելու համար, սակայն ո´չ նախագահը, ո´չ էլ Կոնգրեսը չեն ցանկանում բարձրացնել վառելիքի գներն ու այդ կերպ լուծել խնդիրը։ Օբաման վստահ է, որ անհրաժեշտ գումարը հնարավոր է ստանալ կորպորատիվ հարկերից, սակայն պատրաստ է լսել նաև այլ առաջարկներ։