տուն Քաղաքական Միջազգային Օբաման և Պուտինը կարող են կարճ, ոչ պաշտոնական զրույց ունենալ Ֆրանսիայում․ Սպիտակ...

Օբաման և Պուտինը կարող են կարճ, ոչ պաշտոնական զրույց ունենալ Ֆրանսիայում․ Սպիտակ տուն

91
0

presidents

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարող է ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հունիսի 6-ին Ֆրանսիայում, ուր առաջնորդները մասնակցելու են Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 70-ամյակին նվիրված միջոցառմանը։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը՝ հղում կատարելով Սպիտակ տան աղբյուրին։

«Մենք չենք ակնկալում որևէ պաշտոնական հանդիպում», — ասել է աղբյուրը՝ նշելով, որ Օբաման և Պուտինը կարող են հանդիպել ճաշի կամ առաջնորդների հանդիպման ժամանակ՝ մի քանի խոսք փոխանակելով։

Հիշեցնենք, որ ըստ գերմանական մամուլի, Նորմանդիայում տասնյակ առաջնորդներից և ոչ մեկը չի ցանկանում նստել Պուտինի կողքին, որպեսզի հետագայում չերևան այստեղ արված լուսանկարներում՝ ՌԴ առաջնորդի կողքին։