Ուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վիկտոր Յանուկովիչը և Բարաք Օբաման ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ քննարկել են ինչպես Ուկրաինայի եվրաինտեգրացիոն գործերը, այնպես էլ Սիրիայում տիրող իրավիճակը։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
«Մենք շատ կարճ խոսել ենք Սիրիայի մասին։ Ես վերահաստատել եմ, որ խաղաղ ցանկացած լուծում ավելի լավ է նույնիսկ կարճատև պատերազմից, որը կհանգեցնի հումանիտար աղետի», — ասել է Յանուկովիչը, ով մասնակցում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստերին։
Յանուկովիչը նաև պատմել է, որ ԱՄՆ նախագահի հետ քննարկել է Ուկրաինայի եվրաինտեգրացիոն գործըթնացները։ «Ես ասացի, որ մենք վստահ գնում ենք այդ ուղղությամբ, և այդ տեղեկությունը նույնպես ի գիտություն ընդունվեց», — ասել է Յանուկովիչը։
Հիշեցնենք, որ առաջիկա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Եվրոպական հարևանության գագաթնաժողովում Ուկրաինան Եվրամիության հետ կստորագրի ասոցացման պայմանագիր։