Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ են արտահայտվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նախաձեռնման համար կազմակերպչական խումբ ստեղծելու օգտին։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը։ Օբաման տեղեկացրել է Մերկելին, որ ողջունում է այս հարցում Մացյալ Նահանգների և Եվրամիության միասնական դիրքորոշումը։
«Նրանք խոսել են այն մասին, որ Ռուսաստանը պետք է արագ համաձայնի կազմակերպչական խմբի ձևավորմանը, որը թույլ կտա նախաձեռնել ուղիղ երկխոսություն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լարվածության նվազեցման և Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնման համար։
Առաջնորդները հանգել են այն մտքին, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի զորքերը Ղրիմից, թույլ տա մարդու իրավունքների հարցերով միջազգային դիտորդներին համոզվել էթնիկական փոքրամասությունների, այդ թվում՝ Ուկրաինայում ռուսների պաշտպանվածության հարցում, ինչպես նաև աջակցել Ուկրաինայում ազատ և արդար նախագահական ընտրություններին», — ասվում է հայտարարության մեջ։