տուն Քաղաքական Միջազգային Օբաման և հանրապետականները համաձայնության չեն եկել

Օբաման և հանրապետականները համաձայնության չեն եկել

276
0

OLYMPUS DIGITAL CAMERA

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չի կարողացել համաձայնության գալ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ պետական պարտքի վերին շեմի բարձրացման հարցում։ Այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

ԱՄՆ նախագահի խոսնակ Ջեյ Քարնիի խոսքերով՝ հանրապետականները ներկայացրել են իրենց առաջարկները և հույս հայտնել, որ բանակցություններում, առաջընթաց կգրանցվի։ Նախօրեին հանրապետականները հայտարարել էին, որ կհամաձայնեն բարձրացնել պետական պարտքի վերին շեմը, եթե Սպիտակ տունը շարունակի բյուջեի վերաբերյալ բանակցությունները։

Հիշեցնենք, որ բյուջետային օրենքի ընդունման հետաձգման պատճառով ԱՄՆ-ում խափանվել է պետական հիմնարկների բնականոն աշխատանքը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here