ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր պաշտոնական այցով ժամանելու է Էստոնիա։ Այս մասին հաղորդում է REUTERS-ը։
Կադրիորգի ամրոցի մոտ, որտեղ տեղակայված է Էստոնիայի նախագահի նստավայրը, նրան կդիմավորի Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը։
Այնուհետեւ Օբաման բանակցություններ կանցկացնի այդ երկրի վարչապետ Թաավի Ռիվայսի հետ, ապա ընդհանուր հանդիպում կունենա մերձբալթյան հանրապետությունների նախագահների՝ Թոմաս Հենդրիկ Իլվեսի, Անդրիս Բերզինշի եւ Դալիա Գրիբաուսկայտեի հետ։ Հանդիպումից հետո չորս նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։ ԱՄՆ նախագահը հանդես կգա նաեւ հասարակական ճառով։