տուն Քաղաքական Միջազգային Օբաման վետո կկիրառի՝ Իրանի դեմ Կոնգրեսի կողմից նոր հնարավոր պատժամիջոցների ընդունման դեպքում

Օբաման վետո կկիրառի՝ Իրանի դեմ Կոնգրեսի կողմից նոր հնարավոր պատժամիջոցների ընդունման դեպքում

185
0

iran_usa_tensions_1011632

Նախագահ Բարաք Օբաման մտադիր է վետո կիրառել, եթե ԱՄՆ Կոնգրեսը հերթական պատժամիջոցները սահմանի Իրանի դեմ։ Այս մասին երեկ հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեյ Քարնին։

«Կարծում ենք, որ այժմ ժամանակը չէ նոր պատժամիջոցներ կիրառելու համար։ Անհրաժեշտ է զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են խանգարել խնդրի դիվանագիտական կարգավորմանը»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը, հավելելով, որ ԱՄՆ նախագահը չի ստորագրի այն և վետո կկիրառի։

Երեկ, ավելի վաղ, Կոնգրեսում շրջանառության մեջ էր դրվել մի փաստաթուղթ, որը նախատեսում է տնտեսական նոր պատժամիջոցներ, եթե Իրանը չկատարի Ժնևում ստորագրված համաձայնագրերը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here