տուն Քաղաքական Միջազգային Օբաման Ռուսաստանին սպառնում է նոր պատժամիջոցներով

Օբաման Ռուսաստանին սպառնում է նոր պատժամիջոցներով

91
0

merkel-obama-cameron-540x304

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անդրադարձել է երեկ Ժնևում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրամիության և Ուկրաինայի կողմից ստորագրված փաստաթղթին, որով նախատեսվում է կարգավորել Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամը։ Օբաման ասել է, որ չնայած պայմանավորվածություններին, ԱՄՆ-ն շարունակում է մշակել նոր պատժամիջոցներ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Մենք մշակել ենք լրացուցիչ հետևանքներ, որոնք սպասվում են ռուսական կողմին, եթե չտեսնենք տեղերում վիճակի իրական փոփոխություն։ Մենք կոորդիանացնում ենք մեր գործողությունները եվրոպական դաշնակիցների հետ։ Հուսով եմ, որ հաջորդ օրերին կտեսնենք պայմանավորվածությունների կատարում», — ասել է Օբաման՝ նշելով, որ արդեն զրուցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ։

Օբաման հատկապես շեշտել է, որ Վաշինգտոնը որևէ կերպ չի դիտարկում այս ճգնաժամի ռազմական լուծումը։