տուն Քաղաքական Միջազգային Օբաման պատրաստ է Իրաքի հարցով համագործակցել Իրանի հետ

Օբաման պատրաստ է Իրաքի հարցով համագործակցել Իրանի հետ

88
0

rsz_obamarouhani
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրաքում վատթարացող իրավիճակի կարգավորման հարցում պատրաստ է համագործակցել Իրանի հետ:

«Իրանը կարող է կառուցողական դեր խաղալ», — Սպիտակ տանը ելույթ ունենալիս հայտարարել է Օբաման: Սակայն, այս ամենով հանդերձ, նա Թեհրանին կոչ է արել աջակցել Իրաքում այնպիսի կառավարության կազմավորմանը, որ հաշվի կառնի երկրի բոլոր համայնքների շահերը, ներառյալ՝ սունիներին, շիաներին և քրդերին:

«Մենք Իրանին հասկացնել ենք տվել, որ կարևոր է խուսափել այն քայլերից, որոնք կարող են միջդավանական հակասություններ առաջացնել և բերել քաղաքացիական պատերազմի», — հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը: