տուն Քաղաքական Միջազգային Օբաման պատասխանել է Պենտագոնի նախկին ղեկավարի քննադատությանը

Օբաման պատասխանել է Պենտագոնի նախկին ղեկավարի քննադատությանը

162
0

Barack_Obama_with_Robert_Gates_and_Michael_Mullen_in_the_West_Wing

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատասխանել է Պենտագոնի նախկին ղեկավար Ռոբերտ Գեյթսին, ով իր հուշերի գրքում քննադատության է ենթարկել Սպիտակ տան գործող ղեկավարին՝ Աֆղանստանում և Իրաքում վարվող քաղաքականության համար։ Օբամայի անհամաձայնության մասին պատմել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Քեյթլի Հեյդենը։

«Նախագահը երախտապարտ է Ռոբերտ Գեյթսին՝ պաշտպանության նախարարի պաշտոնում աշխատելու և երկրին ծառայելու համար։ Աֆղանստանում մեր քաղաքականության վերաբերյալ քննարկումների մասին հաղորդվում էր տարիներ շարունակ, և լավ հայտնի է, որ երկրի ղեկավարը մտադիր է հասնել «Ալ-Կաիդայի» ոչնչացմանը և միաժամանակ մարտական գործողությունների դադարեցմանը, որոնք ավարտվելու են այս տարի»,- ասել է Հեյդենը։ Վերջինս նշել է, որ Օբաման ողջունում է անվտանգության ոլորտում իր օգնականների բազմակարծությունը, ինչը հնարավորություն է տալիս ամապնդել ամերիկյան քաղաքականությունը։

Սակայն Հեյդենն ասել է, որ Օբաման համաձայն չէ Գեյթսի այն գնահատականների հետ, որոնք վերաբերում են Իրաքում պատերազմի դադարեցմանը։ Օբաման նաև պաշտպանել է փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին, ով, ըստ նախագահի, «օգնում է ամրապնդել ԱՄՆ-ի առաջատար դիրքերն աշխարհում»։

Ռոբերտ Գեյթսի գիրքը լույս է տեսնելու հունվարի 14-ին, որի որոշ հատվածներ  արդեն հայտնվել են մամուլում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here