ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել «Պոպկորն» անունով հնդկահավին, ինչպես նաև հնարավոր անկանխատեսելի իրավիճակներում նրան փոխարինողին՝ Կարամելին։ Այս մասին հաղորդում է NBC-ն։
Հնդկահավերի ընտրությունը կատարել են համացանցի օգտատերերը։ Մինեսոտայում հուլիս ամսին ծնված թռչուններին հատուկ մարզել էին այս օրվա կապակցությամբ, իսկ նրանց ընտրությունը կատարել էին Facebook-ի, Twitter-ի և Instagram-ի օգտատերերը։
Տեղեկացնենք, որ ներում շնորհված բոլոր թռչունները Ամանորն ու Ծննդյան տոներն անցկացնում են Ջորջ Վաշինգտոնի կալվածքներում։