տուն Քաղաքական Միջազգային Օբաման Նազարբաևին կոչ է արել ավելի ակտիվ ներգրավվել Ուկրաինայի և Ռուսատսանի միջև...

Օբաման Նազարբաևին կոչ է արել ավելի ակտիվ ներգրավվել Ուկրաինայի և Ռուսատսանի միջև հակամարտության կարգավորմանը

113
0

0519-1010-0716-5642_president_barack_obama_talking_on_the_telephone_o

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել համաշխարհային առաջնորդների հետ՝ քննարկելով Ուկրաինայի հիմնախնդիրը։ Այս մասին հաղորդում է Business Standard-ը։

Օբաման Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևին կոչ է արել ավելի ակտիվ դերակատարություն ունենալ Ուկրաինայում խաղաղ կարգավորման հարցում։ Հիշեցնենք, որ Ղազախստանը Բելառուսի և Ռուսաստանի հետ մեկտեղ մաս է կազմում Մաքսային միությանը։ «Առաջնորդները հաստատել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ կարգավորման ընդհանուր հետաքրքրվածությունը։ Նրանք համաձայնել են, որ կարևոր է պահպանել ինքիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները», — ասվում է հայտարարության մեջ։ Օբաման նաև զրուցել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ։

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն, իր հերթին, այս հարցը քննարկել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ։