ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկօրյա այց կկատարի Բրյուսել, որտեղ հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենի և Հյուսիսատլանտյան խորհրդի անդամների հետ։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը` հղում կատարելով Բելգիայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Մարկ Սթորելին:
Սպասվում է, որ այս ընթացքում Օբաման ՆԱՏՕ-ում իր դաշնակիցների հետ կքննարկի Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս այցելության կարևոր նպատակներից է նաև ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովը, որի ժամանակ քննարկվելու են Արևեմուտքի հարաբերությունները Ռուսաստանի հետ: