տուն Քաղաքական Միջազգային Օբաման հանրապետականներին մեղադրել է ԱՄՆ-ի շահերը դավաճանելու մեջ

Օբաման հանրապետականներին մեղադրել է ԱՄՆ-ի շահերը դավաճանելու մեջ

240
0

url

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր հանդես էին գալիս կառավարության աշխատանքի դադարեցման օգտին, դավաճանել են երկիրը և վատ կառավարման պատրանք ստեղծել, ինչը հարված է հասցրել ԱՄՆ-ի նկատմամբ միջազգային վստահությանը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Դա խրախուսվում է մեր թշնամիների կողմից, քաջություն հաղորդում մեր մրցակիցներին, և ընկճախտ հարուցում մեր գործընկերների շրջանում, որոնք դիմում են մեզ որպես ամուր իշխանության»,- ասել է Օբաման՝ հավելելով, որ ճգնաժամն անիմաստ վնասներ է հասցրել տնտեսությանը։Միաժամանակ ԱՄՆ-ի նախագահը կոչ է արել հանրապետականներին կամ գործել թափանցիկ, կամ չքանդել այն ամենն, ինչ արել են իրենց նախորդները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here