տուն Քաղաքական Միջազգային Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն փոխում է հետախուզական տվյալների ձեռքբերման մեթոդները

Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն փոխում է հետախուզական տվյալների ձեռքբերման մեթոդները

178
0

Barack Obama

ԱՄՆ-ը իշխանությունները կվերանայեն հատուկ ծառայությունների կողմից հետախուզական տվյալների ձեռքբերման մեթոդները։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի գաղտնազերծած հերթական փաստաթղթից պարզ է դարձել, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները գաղտնալսել են Ֆրանսիայի քաղաքացիներին, ինչպես նաև վերահսկել են նրանց էլեկտրոնային նամակագրությունը։

Օլանդն, իր հերթին, շեշտել է, որ նման մեթոդներն անընդունելի են երկու բարեկամ պետությունների միջև, և որ դրանք խախտում են Ֆրանսիայի քաղաքացիների անձնական կյանքի գատնիության իրավունքը։

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մեկնաբանելով այս սկանդալը, նշել է, որ այս գործողությունները միտված են ԱՄՆ քաղաքացիների անվտանգության ապահովմանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here