տուն Քաղաքական Միջազգային Օբաման կրկին Time-ի «Տարվա մարդը» տիտղոսի հավակնորդներից է

Օբաման կրկին Time-ի «Տարվա մարդը» տիտղոսի հավակնորդներից է

204
0

980087805

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկին հայտնվել է Time ամսագրի «Տարվա մարդը» անվանակարգի շորթ-լիստում:

Երկուշաբթի օրը ամսագրի գլխավոր խմբագիր Նենսի Գիբսը հայտարարել է տիտղոսի 10 հավակնորդների անունները: Նրանց թվում են Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը, Amazon առցանց խանութի ստեղծող Ջեֆ Բեզոսը, Տեխաս նահանգի սենատոր Թեդ Կրուզը, սկանդալային երգչուհի Մայլի Սայրուսը և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Տիտղոսին արժանանալու համար պայքարում են նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ԱՄՆ առողջապահության նախարար Քեթլին Սեբելիուսը, ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը և նույնասեռականների իրավունքների համար պայքարող ակտիվիստ Էդիթ Վինսդորը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here