ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել Իրանի միջուկային ծրագրի խաղաղ կարգավորման օգտին։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Օբաման կոչ է արել ԱՄՆ կոնգրեսին նոր պատժամիջոցներ չմտցնել Իրանի դեմ, քանի որ դա կարող է հետ կանգնեցնել Իսլամական հանրապետության ղեկավարներին հետագա բանակցություններից։ Օբաման շեշտել է, որ եթե Իրանը չգնա զիջումների, ապա պատժամիջոցները հնարավոր կլինի խստացնել։