տուն Քաղաքական Միջազգային Օբաման թերագնահատում է Պուտինի հավակնությունները. The Washington Post

Օբաման թերագնահատում է Պուտինի հավակնությունները. The Washington Post

77
0

obama-putin-russia-us-syria-g20_9-5-2013_116925_l

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը թերագնահատում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հավակնությունները։ Այս մասին գրում է The Washington Post-ը։

Հեղինակը նշում է, որ ամերիկյան առաջնորդը Ռուսաստանն անվանեց «տարածաշրջանային» տերություն, որի հետևում չկա ոչ «ազգերի բլոկ», ոչ «գլոբալ գաղափարախոսություն»։ Օբամայի թիմը կարծում է, որ Ռուսաստանը մեկուսացված է, մինչդեռ իրականում Պուտինը  հզոր այլընտրանքի հիմք է դրել Հյուսիսատլանտյան դաշինքի համար։

Ըստ հեղինակի՝ տասնյակ երկրների ձեռնտու չեն արևմտյան սկզբունքները, դրանց թվին են դասվում Հնդկաստանը, Չինաստանը, Վիետամը, Սիրիան, Իրանը և Վենեսուելան։ Պուտինը նրանց կարող է այլընտրանք առաջարկել։ Արդյունքում,  Մոսկվայի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին զուգահեռ, Ռուսաստանը կարող է ստեղծել տնտեսական նոր համակարգ։ Հոդվածագիրը նշում է, որ բոլոր այս երկրները կազմում են համաշխարհային տնտեսության 20 տոկոսը, և նրանց համագործակցությունը կարող է նաև հանգեցնել նոր ռազմական դաշինքի։