ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ Սպիտակ տան այգում ելույթ է ունեցել՝ խոսելով ԱՄն-ում առողջապահական բարեփոխումների մասին։ Սակայն նա ստիպված է եղել ընդհատել ելույթը, քանի որ հետևում կանգնած հղի կինն իրեն վատ է զգացել։
Ելույթի ժամանակ կինը սկսել է կորցնել գիտակցութոյւնը, ինչը նկատել է Օբաման և բռնել նրան, որպեսզի չընկնի։ «Հասցրեցի բռնել»,- կատակել է Օբաման միջադեպից հետո։ Կարճ ժամանակ անց կինը շնորհակալություն է հայտնել նախագահից։