ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է՝ դեռ շարունակում է հուսալ, որ Ուկրաինայում ստեղծված ճգնաժամային իրավիճակը կլուծվի դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Մենք չենք կորցրել մեր հույսը, որ ճգնաժամի խնդրին կարող ենք դիվանագիտական լուծում տալ», — ասել է Օբաման Իռլանդիայի վարչապետ Էնդա Քենիի հետ հանդիպման ժամանակ։
ԱՄՆ նախագահը նաև հիշեցրել է «հետևանքների» մասին, որոնք ամերիկյան կողմը խոստացել է Ռուսաստանին, եթե Ղրիմի հարցում վերջինս չգնա զիջումների։