ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնվել է GQ ամսագրի կողմից կազմված 2013 թվականի աշխարհի ամենաքիչ ազդեցություն ունեցող մարդկանց ցուցակում: Սպիտակ տան ղեկավարն այդ ցուցակում 17-րդն է: Օբաման այս ցուցակում է հայտնվել Առողջապահական ապահովագրության ծրագրի, ինչպես նաև ներգաղթյալների հետ կապված օրենսդրության մշակման ձախողման պատճառով:
Լավագույն տասնյակը գլխավորում է Դենիս Ռոդմանը, ով մի քանի այց է կազմակերպել Հյուսիսային Կորեա և շփվել այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ: Նրան հաջորդել են երգիչ Ջասթին Բիբերը և երգչուհի Լեդի Գագան: