ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ազգային անվտանգության գործակալությանն այսուհետ արգելվում է լրտեսել այլ երկրների ղեկավարներին, որոնց ԱՄՆ-ն իր դաշնակիցն է համարում:
Այս մասին Օբաման հայտարարել է հեռուստատեսությամբ ուղիղ եթերի ժամանակ:
Նախագահը նաև ասել է, որ ԱՄՆ իշխանությունները միջոցներ կձեռնարկեն Ազգային անվտանգության գործակալության լրտեսությունները սահմանափակելու համար՝ ԱՄՆ քաղաքացիների անձնական կյանքը և տվյալներն պաշտպանելու նպատակով: