ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անիրական է համարում Եվրոպա մատակարարվող ռուսական գազից հրաժարվելու գաղափարը։ Այս մասին հայտնում է «Укринформ»-ը։
«Եվրոպան էներգակիրները ստանում է Ռուսաստանից, և դա շարունակվել է անգամ «սառը պատերազմի» տարիներին։ Այնպես որ արտահանվող ռուսական նավթի և բնական գազի ծորակը փակելն անիրական եմ համարում», — ասել է Օբաման։
Ավելի վաղ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու պատրաստակամության մասին։