ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և առաջին տիկին Միշել Օբաման ամերիկացիներին շնորհավորել են Սուրբ Ծննդյան կապակցությամբ:
Հիշեցնենք, որ վերջերս լրատվամիջոցները չհաստատվող տեղեկություններ են տարածում այն մասին, որ Միշել Օբաման պատրաստվում է բաժանվել ԱՄՆ նախագահից՝ վիրավորվելով Նելսոն Մանդելայի հրաժեշտի արարողության ընթացքում ամուսնու պահվածքից:
Սակայն, ինչպես երևում է տեսանյութից, զույգը դեռ միասին է և բավական երջանիկ տեսք ունի: