տուն Քաղաքական Միջազգային Օբամայի վարչակազմում դավադրություն է նախապատրաստվել․ The New York Times

Օբամայի վարչակազմում դավադրություն է նախապատրաստվել․ The New York Times

188
0

url

Ամերիկյան The New York Times-ը գրում է, որ իրեն հայտնի է դարձել Սպիտակ տանը նախապատրաստվող դավադրության մասին։ 2012 թվականին Բարաք Օբամայի օգնականները փորձել են պաշտոնանկ անել փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին։ Այն ժամանակ օգնականների ընտրությունը կանգ է առել պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վրա։

Թերթը նշում է, որ այս դավադրության մասին լուրերը վաղուց էին հայտնվել շրջանառության մեջ։ Սակայն լրագրողներ Մարկ Հալպերինի և Ջոն Հեյլեմանի «Կրկնակի խաղադրույք․ Խաղի փոփոխություն 2012» գրքում, որն առաջինը ստացել է The New York Times-ը, մանրամասն ներկայացվում է տեղի ունեցածը։ Նշվում է, որ Օբամայի շտաբի նախկին ղեկավար Ուիլյամ Դեյլին, ուսումնասիրելով բազմաթիվ հետազոտոթյունների և հարցումների արդյունքները, 2011-ին ցանկացել է իրականացնել նման ծրագիր, քանի որ նախագահական հաջորդ ընտրություններին նախապատրաստվող Օբամայի վարկանիշն այդ ժամանակահատվածում ամենացածրն էր։ Նրանք կարծել են, որ Հիլարի Քլինթոնը կարող է նպաստել վարկանիշի բարձրացմանը։ Սակայն հաշվարկելով բոլոր ռիսկերը, Օբամայի խորհրդականները հրաժարվել են այդ ծրագրից։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here