Ժենև Կուկը, որը հավաստիացնում է, որ ժամանակին սիրային կապի մեջ է եղել ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբամայի հետ պատմել է, որ Օբաման «սառն ու դաժան» է կյանքում, սակայն «քնքուշ ու համբերատար»` անկողնում: 1983-ի ծննդյան տոներին Նյու Յորքում երեկույթի ժամանակ Բարաք Օբամայի հետ ծանոթացած ավստրիալուհի Կուկի օրագրային գրառումները հայտնվել են ամերիկյան Vanity Fair ամսագրում 2012 թվականին: Վերջերս Բարաք Օբամայի բաժանության մասին լուրերը ևս մեկ անգամ արևմտյան լրատվամիջոցներին ստիպել են վերհիշել այս պատմությունը: Դևիդ Մարանիսի «Բարաք Օբամա.պատմություն» գրքից համացանցում հայտնվել են հատվածներ, որտեղ ներկայացվում է 20-ամյա Օբամայի հակասական վարքը. քնքշությունը Ժենևվի հանդեպ ու դրան հակասող սառնությունը կյանքում:
«Բարաքի նկատմամբ զգացմունք ունեմ, սակայն մեր հարաբերություններն ասես ձգձգված լինեն ու թվում է, ուր որ է կկտրվեն»,- գրել է Կուկը 1984-ին: Աղջիկը նաև չի թաքցրել, որ սարսափելի խանդել է Բարաքինˋ հատկապես սևամորթ կանանց նկատմամբ: Կուկը իր գրառումներում պատմել է, որ Օբաման ահավոր ամաչում էր իր ռասայական պատկանելությունից: Բարաք Օբամայի և Ժենև Կուկի բաժանությունից մեկ տարի անց աղջիկը գրել է, որ Բարաքը չի կարողացել իրեն տալ այն զգացմունքները, որոնք ինքը կուզենար ստանալ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս սիրավեպը չի հերքել, սակայն պատմելով իր հիշողությունները «սպիտակամորթ կնոջ հետ հրաշալի սիրավեպի մասին», նշել է, որ Կուկին նկատի չունի: Բարաք Օբաման նկատում է, որ իր համար ամեն ինչ փոխվեց, երբ 1989-ին հանդիպեց իր ապագա կնոջը` Միշելին, ու զույգն ամուսնացավ 1991-ին: