ԱՄՆ-ի բժշկական ապահովագրության համակարգի բարեփոխումներից հետո իշխանություններին չի հաջողվել հետաքրքրություն առաջացնել քաղաքացիների շրջանում։ Նախագահ Օբամայի ամենամեծ բարեփոխումներին արձագանքել է ընդամենը 100 հազար քաղաքացի, որոնք ընտրել են իրենց հարմար ապահովագրական պոլիսը։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։
Ըստ այդմ, բժշկական ապահովագրության նոր բացված կայքում ապահովագրական փաթեթներ ընտրել է 27 հազար մարդ, ևս 79 հազարը համապատասխան բժշկական ապահովագրության տարբերակն ընտրել են ամերիկյան նահանգների կայքերում։ Սակայն Օբամայի վարչակազմում կանխատեսում էին, որ առաջին մեկ ամսում կայքին դիմած ամերիկացիների թիվը կկազմի կես միլիոն մարդ։